Նեյմարը մեկ ամիս չի խաղա
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը բաց կթողնի մեկ ամիս վնասվածքի պատճառով, որը ֆուտբոլիստը ստացել է Բրազիլիայի և Նիգերիայի հավաքականների միջև ընկերական խաղում (1:1):
Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, նա մագնիսառեզոնանսային շերտագրություն է անցել: Բուժզննության ընթացքում ֆուտբոլիստի մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի երկրորդ աստիճանի ձգում:
Սպասվում է, որ վնասվածքի պատճառով Նեյմարը բաց կթողնի մոտ չորս շաբաթ: Ութ օրվա ընթացքում բրազիլացին կրկին բժշկական հետազոտության կենթարկվի:
Լիգա 1-ի 2019/20 մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 5 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ: Հարձակվողը բաց էր թողել մրցաշրջանի մեկնարկը վնասվածքի պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը