Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
Հոկտեմբերի 12-ին, ժամը 06.20-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ստամբուլ-Երևան չվերթի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել ԻԻՀ 39-ամյա քաղաքացի Շահնամ Ա.-ն, որը հուլիսի 10-ից հետախուզվում է ԻԻՀ Ինտերպոլի կողմից՝ ԻԻՀ քրեական օրենսգրքի 1-ին հոդվածի (խարդախությունը) հատկանիշների մեղադրանքով: