«Բարսելոնան» Եվրոպայի թոփ լիգաներում լավագույնն է՝ ռմբարկումների թվով
Այս շաբաթ «Բարսելոնան» գնաց միջազգային ընդմիջման և դա կատարեց հիանալի մարզավիճակում: «Սևիլիայի» նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակն առանձնացավ Ուսման Դեմբելեի և Լեո Մեսսիի համար մրցաշրջանի առաջին գոլերով, որի արդյունքում թիմի ռմբարկուների թիվը հասավ 12-ի:
Լա Լիգայում անցկացրած ութ հանդիպումից հետո Էռնեստո Վալվերդեն ավելի շատ է պարծենում իր խաղացողներով, ովքեր իրենց անունն են գրել գոլերի հեղինակների շարքում, քան ցանկացած այլ թիմ. 12 խաղացողների միջև բաժանվել են 20 գոլերը: Ավելին, միայն «Մանչեսթեր Սիթիի» խաղացողներն են ավելի շատ գոլեր խփել Եվրոպայի լավագույն լիգաներում:
Լա Լիգայում «Գրանադան» և «Ռեալը» (10-ական գոլ) հետևում են «Բարսային»: Մյուս լիգաներում «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Փարիզ Սեն-Ժերմենը», «Անժին» և «Նիցցան» ունեն յուրաքանչյուրը 9-ական գոլ։
«Բարսելոնայի» լավագույն ռմբարկուն Լա Լիգայում չորս գոլ ունեցող Լուիս Սուարեսն է, իսկ նրան հետևում է Անտուան Գրիզմանը (3): Անսու Ֆատին, Արթուրը և Արտուրո Վիդալը ունեն երկու գոլ, իսկ Մեսսին և Դեմբելեն միանում են Դե Յոնգին, Պիկեին, Կառլես Պերեսին, Ջորդի Ալբային և Ջունիոր Ֆիրպոյին. բոլորն էլ մեկ գնդակ են ուղարկել մրցակիցների դարպասը:
Սիրարփի Աղաբաբյան