Հայտնի են 2020թ. զբոսաշրջային լավագույն ուղղությունները
Հրապարակվել են 2020թ. զբոսաշրջային լավագույն ուղղությունները: Վարկանիշը հիմնված է 2020 թվականի համար բնակարանային ամրագրումների վերաբերյալ Airbnb հայտնի կազմակերպության տվյալների վրա: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ ընկերությունը այդպիսով կանխատեսում է «աշխարհի քիչ հայտնի և էկոլոգիապես գիտակից քաղաքների և երկրների նկատմամբ հետաքրքրության աճը»:
Արդյունքները ցույց են տալիս, որ ճամփորդությունների մեծ մասը պլանավորված են այն վայրերում, որտեղ 2020 թվականին սպասվում են լայնածավալ միջոցառումներ: Կանավերալի հրվանդանում տեղի է ունենալու NASA-ի Մարս-2020 հետազոտական ծրագիրը, իսկ բրազիլական Ուբաթուբայում անցկացվելու են սերֆինգի բազմաթիվ մրցումներ:
Թոփ-20 զբոսաշրջային ուղղությունները ըստ Airbnb-ի՝
1. Միլուոքի, Վիսկոնսին նահանգ, ԱՄՆ
2. Բիլբաո, Իսպանիա
3. Բուրիրամ, Թաիլանդ
4. Սանբերի, Վիկտորիա նահանգ, Ավստրալիա
5. Ռումինիա
6. Սիան, Չինաստան
7. Յուջին, Օրեգոն նահանգ, ԱՄՆ
8. Լյուքսեմբուրգ
9. Գվադալախարա, Մեքսիկա
10. Վանուատու
11. Կալի, Կոլումբիա
12. Կանավերալի հրվանդան, Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ
13. Աբերդին, Շոտլանդիա
14. Քորթնի, Կանադա
15. Ուբաթուբա, Բրազիլիա
16. Լե Կոնտամին-Մոնժուա, Ֆրանսիա
17. Տոկիո, Ճապոնիա
18. Քերալա, Հնդկաստան
19. Մալինդի, Քենիա
20. Մաաստրիխտ, Նիդերլանդներ
Պատրաստեց Անի Գաբուզյանը