Բաժիններ՝

Կառավարությունը 4 միլիարդ դրամ կհատկացնի Մետրոպոլիտենին

Երևանի մետրոպոլիտենը տրանսպորտային համակարգի բաղկացուցիչ մաս է, իսկ քաղաքացիների մեծ ակտիվության հետևանքով վագոններում խցանումներ են լինում, ուստի նախատեսում ենք ունենալ երկու նոր միջանկյալ վագոններ: Սրանից բացի՝ Կառավարության հետ բանակցություններ են տարվում, կտրամադրվի 4 միլիարդ դրամ՝ Մետրոպոլիտենի կապիտալ շինարարության համար։

Այս մասին այսօր ավագանու նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։

Վերջինս նաև նշեց, որ այս պահին Երևանի քաղաքապետարանը գույքագրում է քաղաքի 800 կանգառները՝ չսպասելով  ֆինանսական միջոցների հատկացմանը։

«Մենք աշխատում ենք, չենք սպասում»,- ասաց  Սարգսյանը։

Հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ քաղաքապետարանը բանակցում է այն բանկի հետ, որը ստանձնելու է նոր տրանսպորտային ցանցի ֆինանսավորումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս