«Իհարկե, թույլատրելի է, և պետական գաղտնիք չէ». Փաշինյանի խոսնակը՝ երկրի ղեկավարի գրառման մասին
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մի գրառում էր կատարել, և, խոսելով այն մասին, որ շատ կարևոր խորհրդակցություն են ունեցել ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգի վերաբերյալ, նա այդ համակարգին միացած զորամասերի կոնկերտ քանակ ու զինվորների թիվ էր նշել:
Վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանը 168.am-ի այն հարցին, թե արդյո՞ք թույլատրելի են զորամասերի կոնկրետ քանակի ու զինվորների թվի վերաբերյալ հիշատակումները, և մի՞թե դրանք պետական գաղտնիք չեն հանդիսանում, պատասխանեց.
«Իհարկե, թույլատրելի է, և պետական գաղտնիք չէ»:
Իմ խոսքը Զինված ուժերի սննդամատակարարման գործընթացի վերաբերյալ խորհրդակցությանը
Այսօր շատ կարեւոր խորհրդակցություն ունեցանք ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգի վերաբերյալ: Այս պահին այս համակարգով արդեն իսկ սնվում է շուրջ 7000 ժամկետային զինծառայող՝ 20 զորամասերում:
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Freitag, 4. Oktober 2019
ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ