Կռվախնձոր՝ իշխող թիմում. Ով էր ցանկանում մասնավորեցնել բժշկական կենտրոնը, ինչը ԱԺ-ն կանխեց. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեռավարակներով ու մաշկային խնդիրներով զբաղվող կենտրոնի մասնավորեցման հարցը կռվախնձոր էր դարձել իշխող թիմում: Օրենսդրի նախաձեռնությունը` կենտրոնը պահել պետական հատվածում, չէր գոհացրել կառավարությանը:
Բայց նախագծի հեղինակ, «Իմ քայլը» ներկայացնող Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրինագիծը խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ երեկ հաստատեց:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այս բժշկագիտական կենտրոնի մասնավորեցման կողմնակից էր եւ հիմնավորում էր, թե այդ հիվանդները հիմնականում բուժվում են ամբուլատոր պայմաններում, ստացիոնար բուժվող գրեթե չկա:
Օրինակ՝ մատուցվող ծառայությունները պիտի պահպանվեին 3 տարի, բայց, ըստ Զեյնալյանի, երաշխիք չկար, որ դրանից հետո կենտրոնն այլ` շահութաբեր բիզնես չէր ծավալի: Բացի այդ, մեծ հարց է, թե ով էր ցանկանում մասնավորեցնել այդ կենտրոնը, ինչը ԱԺ-ն կանխեց»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: