Բաժիններ՝

Apple-ը արտոնագրել է «գովազդի անջատիչը»

Apple ընկերությունը արտոնագրել է սարքավորումը, որը հնարավորություն է տալիս խուսափել գովազդի դիտումից կամ լսումից: Այս մասին հայտարարությունը տեղադրվել է ԱՄՆ-ի արտոնագրության ծառայություն ինտերնետային կայքում՝ գրում է Lenta.ru-ն:  Այսինքն՝ գաղափարն հետեւյալն է. գովազդային ընդմիջումների ժամանակ օգտատերը կկարողանան լսել և դիտել իրենց կրիչի վրա գտնվող ֆայլերը: Սարքավորումը պետք է ինքնուրույն որոշի  դիտման/լսման համար հաղորդումների «անցանկալի» հատվածները՝ գովազգային հոլովակները,  իսկ հետո արդեն կրկին ինքնուրույն հետ միանա հեռուսաալիքին կամ ռադիոկայանին, երբ գովազդը ավարտվի:
Բացի այդ, Apple-ի կողմից մշակված համակարգը կարող է հիշել օգտատերի նախասիրությունները:

Apple-ը դեռեւս չի հաղորդել, թե կոնկրետ որ սարքավորումներին է դա վերաբերելու: Նշենք, որ շուկայում ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Apple-ը պատրաստվում է թողարկել իր հեռուստացույցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս