Շևչենկոն կարող է գլխավորել «Միլանը»
Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կարող է «Միլանում» փոխարինել Մարկո Ջամպաոլոյին:
Ըստ TMW-ի տեղեկությունների՝ անընդմեջ երրորդ պարտությունից հետո ակումբը նոր մարզիչ է փնտրում: Սերիա Ա-ի վեցերորդ տուրում «Միլանը» պարտվեց «Ֆիորենտինային», և, եթե «Ջենովայի» դեմ հաջորդ հանդիպումը նույնպես ավարտվի պարտությամբ, ապա Ջամպաոլոն կազատվի աշխատանքից:
Աղբյուրը հաղորդում է, որ գլխավոր մարզչի փոխարինման հիմնական թեկնածու ակումբը համարում է 43-ամյա Անդրեյ Շևչենկոյին:
Շևչենկոն «Միլանի» կազմում խաղացել է 1999-2006 թվականներին, այնուհետև խաղացել է վարձավճարով՝ 2008/09 մրցաշրջանում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը