ԱՊՀ-ի ղեկավարներն հռչակագիր կընդունեն ռազմավարական տնտեսական համագործակցության մասին
ԱՊՀ-ի պետությունների ղեկավարները հոկտեմբերի 11-ին Աշգաբադում կայանալիք հերթական գագաթնաժողովում կքննարկեն տնտեսական համագործակցության ռազմավարությանը վերաբերող հռչակագիրը: Այդ մասին սեպտեմբերի 25-ին լրագրողներին հայտնել է Բելառուսում Ուզբեկստանի դեսպան, Համագործակցության կանոնադրային եւ մյուս մարմիններին առընթեր Ուզբեկստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Նասիրջան Յուսուպովը Մինսկում ԱՊՀ-ի երկրների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստից առաջ:
«Գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 11-ին Աշգաբադում, դրան նախորդելու է արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որտեղ կքննարկեն այն հարցերը, որոնք այնուհետեւ պետք է արդեն վերջնականապես քննարկվեն պետությունների ղեկավարների կողմից: Ինչ վերաբերում է առավել կարեւոր հարցերին, ապա, թուրքմենական կողմի նախաձեռնությամբ, հռչակագիր կընդունվի տնտեսական ու ռազմավարական համագործակցության վերաբերյալ»,-ասել է Յուսուպովը:
Նրա խոսքով՝ նաեւ կընդունվի ԱՊՀ-ի անդամ երկրների՝ աշխարհի հասարակայնությանն ուղղված դիմումը Հայրենական մեծ պատերազմի ավարտի 75-ամյակի կապակցությամբ: Ռազմավարական տնտեսական համագործակցության հռչակագիրն ընդգծում է, որ Համագործակցության երկրները շահագրգռված են զարգացնել անդրսահմանային միջմայրցամաքային նախագծեր,պատրաստ են համագործակցել ոչ միայն հետխորհրդային տարածքի շրջանակներում, այլեւ մյուս բոլոր այն պետությունների հետ, որոնք ցանկանում են միանալ կազմակերպությանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: