Բաժիններ՝

Լավրովը և Փոմպեոն հանդիպում կանցկացնեն ՄԱԿ-ի կենտրոնակայանում

Սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսված  ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին հայտնել են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցչին:

Նստաշրջանի շրջանակում Փոմպեոյի աշխատանքի պլաններին նվիրված բրիֆինգում դիվանագետը չի նշել այն հարցերը, որոնք կողմերը ծրագրում են քննարկել:

Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպումներն օգտագործել «ինքնակալական պետությունների», մասնավորապես, Ռուսաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Վենեսուելայի, Սիրիայի եւ Չինաստանի, «կործանարար ազդեցությանը» դիմակայելու համար:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին հայտնել է, որ ՄԱԿ-ում Փոմպեոյի հետ Լավրովի հանդիպումը «նախապատրաստվում է»: Դիտորդները ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել ընթացիկ տարվա մայիսին Սոչիում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս