Բաժիններ՝

«Թող մեզ էլ միանվագ նպաստ տան, եթե չէ, թող իմ տղային տան, որ ինձ պահի». զոհված զինծառայողների ընտանիքները 30 մլն դրամ աջակցություն են պահանջում կառավարությունից

Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները այս պահին հավաքվել են Կառավարության առջև։

Նրանք Կառավարությունից պահանջում են իրենց ևս 30 միլիոն դրամ աջակցություն տրամադրել, ինչպես Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։

«Մեր համեստությունը շփոթում են հիմարության հետ։ Մեր տղաներն իրենց կյանք են տվել հանուն հայրենիքի, իսկ մեզ արհամարհում են։ Մեր միակ պահանջը Կառավարությունից 30 միլիոն դրամն է»։

«Զինվոր» հ/կ համագործակցուփյունների համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանը պնդում է, որ իրենք վախենալու ոչինչ չունեն, ամենաթանկն իրենք արդեն կորցրել են։

«Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ փողի խնդիր չունենք, եթե չունեն, թող մեզ էլ միանվագ նպաստ տան, եթե չէ, թող իմ տղային տան, որ ինձ պահի»։

Զոհված զինծառայողներից մեկւ մայրը նստել է կառավարության շենքի դռան առջև և թույլ չի տալիս որևէ մեկին մտնել կառավարություն:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս