Դավիթ Գրիգորյանի փաստաբանը հուսով է, որ ՄԻԵԴ դիմելու անհրաժեշտություն չի լինի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանը բողոքարկել ԱԱԾ-ի՝ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին դատարանի որոշումը։ Այժմ սպասում են, որպեսզի տեղի ունենա դատական նիստ։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը։
Փաստաբանը հույս հայտնեց, որ գործն արդարացի լուծում կստանա և ՄԻԵԴ դիմելու անհրաժեշտություն չի լինի։
«Փաստացի այս պահին դատավորի լիազորությունները կասեցված են, նա չի կարողանում գործունեություն ծավալել»,- եզրափակեց Գ. Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանի որոշմամբ մայիսի 18-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվեց՝ Արցախի Հանրապետության նախկին ու ներկա նախագահների՝ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Իսկ մայիսի 20-ին Դավիթ Գրիգորյանը որոշում կայացրեց գործը կասեցնել և ուղարկել ՍԴ։
Այս ամենին հաջորդեց դատավորի աշխատասենյակի խուզարկությունը և նրա լիազորությունների ժամանակավոր դադարեցումը։
Զվարթ Խաչատրյան