Ջոնսոնի եղբայրը թողել է նախարարի պաշտոնը Brexit-ի շուրջ տարաձայնությունների պատճառով
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կրտսեր եղբայրը՝ Ջոն, հայտարարել է համալսարանների գործերի եւ գիտության նախարարի պաշտոնը թողնելու եւ խորհրդարանից հեռանալու մասին:
«Ինձ համար պատիվ էր՝ ինը տարվա ընթացքում ներկայացնել Օրփինգթոնը եւ նախարար աշխատել երեք վարչապետների օրոք: Վերջին շաբաթների ընթացքում ես կտոր-կտոր էի լինում ընտանիքին նվիրվածության եւ ազգային շահերի միջեւ: Դա չլուծվող հակամարտություն է, այնպես որ եկել է պատգամավորի ու նախարարի իմ պաշտոններն այլ բանով փոխարինելու ժամանակը»,- գրել է Ջոնսոն-կրտսերը Twitter-ում:
Ջո Ջոնսոնը, ի տարբերություն եղբոր, որը Brexit-ի թունդ կողմնակից է, պաշտպանում է երկրորդ հանրաքվեի անցկացումը՝ քվեաթերթիկում ներառելով «մնալ ԵՄ-ի կազմում» տարբերակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: