Բաժիններ՝

Սերմացուի որակի համար ոչ ոք երաշխիք չի տալիս

Հայաստանում գյուղմթերքի սերմացու արտադրում են հիմնականում տեղի մասնավոր ընկերությունները: Կան մշակաբույսերի տարատեսակներ, որոնց սերմերը ներմուծվում են սերմարտադրող կազմակերպության  ներկայացուցիչների միջոցով` սպառողին համապատասխան սերտիֆիկատ տրամադրելով:

ՀՀ գյուղնախարարությունում գրանցված արտասահմանյան կազմակերպությունները ժամանակ առ ժամանակ հայաստանյան գյուղացուն մատակարարում են բանջարաբոստանային կուլտուրաների սերմացուներ: «Գյուղնախարարությունը համարվում է  սեմերի գնման մեծածախ շուկա, որտեղից տարբեր վաճառակետեր են տեղափոխվում պահանջված սերմացուները»,- մեզ հետ զրույցում ասաց սերմ վաճառող կազմակերպություններից մեկը (կազմակերպության և տնօրենի անունը, իր իսկ խնդրանքով, չենք հրապարակում):

Ըստ այդ կազմակերպության տնօրենի տրամադրած տվյալների` Հայաստանի տարածքում սերմ վաճառող բոլոր կազմակերպությունները, անհատները վերավաճառողներ են, ովքեր պահանջված սերմացուն ձեռք են բերում Գյուղնախարարությունից:

168.am-ը զրուցեց նաև գյուղացիների հետ, պարզելու համար, թե ի՞նչ որակի սերմացու են գնում և ի՞նչ գներով: «Սերմացուների որակի մասին ոչ ոք երաշխիք չի տալիս: Անգամ վաճառողներն իրենց ապրանքի իրացման նպատակով խաբում են գյուղացուն` չմտածելով, որ այդ 30-40.000 դրամի դիմաց՝ մենք մեր ամբողջ տարվա աշխատանքն ենք  կորցնում: Անցյալ տարի ես գնել էի սմբուկի սերմ, որն, ըստ վաճառողի` օրիգինալն էր: Հեկտարի համար սերմացու ձեռք բերելու համար վճարել էի 25.000 դրամ, կատարել էի  վարուցանքը, բայց հենց բերքահավաքի ժամանակը հասավ, տեսա, որ էլիտար սերմացուս այլասերված բերք է տվել: Էլ ի՞նչ կարող էի անել: Նման շատ դեպքեր կան»,- մեզ հետ զրույցում ասում է Արարատի մարզի բնակիչ Դերենիկ Զաղարյանը:

Կարդացեք նաև

Գյուղացիների հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ գյուղացին բավական բարձր գնով՝ մինչև 200 դրամով, էլիտար սերմացուներ է գնում, որոնք հիմնականում աճեցվում են ջերմատներում, սակայն նա նույնիսկ այդչափ վճարելու դեպքում վստահ չի կարող լինել, որ իր գնած ապրանքը օրիգինալն է, քանի որ ոչ մի սերմ վաճառող ընկերություն, ՀԴՄ կտրոնից բացի, ուրիշ ոչ մի փաստաթուղթ չի տալիս:

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս