«Ինձ համար պատիվ կլիներ մարզել Արգենտինայում». Դիեգո Մարադոնա
Արգենտինայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հերքել է, որ կարող է գլխավորել «Խիմնասիան» Լա Պլատայից, որը 5 տուրերից հետո փակում է Արգենտինայի առաջնության մրցաշարային աղյուսակը:
«Ուզում եմ հստակեցնել, որ արգենտինական ակումբների կողմից առաջարկներ չեմ ստացել կամ մերժել: Որևէ մեկի հետ պաշտոնական շփումներ չեն եղել:
Ես առողջ եմ, և, իհարկե, ինձ համար պատիվ կլիներ մարզել իմ երկրում: Ինձ միշտ դուր են եկել մարտահրավերները: Գրկում եմ բոլորին»,- գրել է Մարադոնան Ինստագրամում:
58-ամյա մասնագետի աշխատանքի վերջին տեղը եղել է մեքսիկական երկրորդ դիվիզիոնի «Դորադոս» ակումբը, որը նա լքել է հունիսին՝ ուսի և ծնկի վիրահատության պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը