Բաժիններ՝

Թորիների կուսակցությունից վտարվել են բոլոր այն պատգամավորները, որոնք հանդես են եկել Ջոնսոնի դեմ

Պահպանողական այն պատգամավորները, որոնք քվեարկել են Մեծ Բրիտանիայի խորհրդարանի օրակարգի փոփոխման օգտին ի հեճուկս վարչապետ Բորիս Ջոնսոնի կոչի, վտարված են թորիների խորհրդարանական խմբակցությունից եւ չեն կարող ներկայացնել կուսակցությունը հաջորդ ընտրություններում: Այս մասին հայտնել են վարչապետի դիվանատանը:

Սեպտեմբերի 3-ի երեկոյան Համայնքների պալատը ձայների մեծամասնությամբ քվեարկել է խորհրդարանի աշխատանքի օրակարգի փոփոխման օգտին եւ Համայնքների պալատին օժտել է Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալն ավելի ուշ ժամկետ փոխադրելու մասին օրինագծի քննարկման իրավունքով:

Վտարված պատգամավորների թվում են Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռը՝ Նիկոլաս Սոմսը, Բրիտանիայի խորհրդարանի վետերան Քեն Քլարքը, ինչպես նաեւ Ֆիլիպ Հեմոնդը, որը եղել է արտաքին գործերի, պաշտպանության եւ տրանսպորտի նախարար, իսկ Թերեզա Մեյի կաբինետում զբաղեցրել է գանձապետարանի կանցլերի պաշտոնը:

Ընդամենը սեպտեմբերի 4-ին Պահպանողական կուսակցությունից օրակարգի փոփոխման օգտին քվեարկել է 21 պատգամավոր: Քվեարկությունից հետո Բորիս Ջոնսոնը հայտարարել է վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու վճռականության մասին, եթե պատգամավորները քվեարկեն «բրեքսիթի» շուրջը բանակցությունները հետաձգելու օգտին:

«Ես ընտրություններ չեմ ցանկանում, բայց եթե սեպտեմբերի 4-ին պատգամավորները քվեարկեն բանակցությունները դադարեցնելու ու եւս մեկ անհեթեթ հետաձգման հասնելու օգտին, դա կլինի խնդիրը լուծելու միակ հնարավորությունը»,- հայտարարել է նա:

Ինչպես նշել է BBC-ի թղթակից Յուրի Վենդիքը, վաղաժամկետ ընտրությունները Ջոնսոնի եւ նրան լոյալ շրջապատի միակ հույսն է, քանի որ խորհրդարանում նրանց նկատմամբ ընդդիմության գերակշռությունն այժմ կազմում է 43 ձայն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս