3 միլիոն դրամ, 2500 դոլար և աշխատավարձից գոյացած եկամուտ. հատուկ հանձնարարություններով դեսպանի ունեցվածքը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հատուկ հանձնարարություններով նորանշանակ դեսպան Կարեն Միրզոյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Էթիկայի հանձնաժողովին ներկայացրած փաստաթղթից տեղեկանում ենք, որ Կ. Միրզոյանը հայտարարագրել է բնակարան:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3 000 000 ՀՀ դրամ և 2500 ԱՄՆ դոլար:

Պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 2 932 612 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Հիշեցնենք, որ Կարեն Միրզոյանը 2012թ.-ից մինչև 2017թ.-ը զբաղեցրել է Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ 2018-2019 թթ. եղել է ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականը:

Կարեն Միրզոյանը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնին է նշանակվել 2019թ. հունիսին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս