Բևեռացում. Սասուն Միքայելյանին չեն էլ հրավիրել ՔՊ փակ հանդիպմանը. «Փաստ»
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական ուժի ներսում առկա բեւեռացումների մասին խոսակցություններն աստիճանաբար իրականության սաղմեր են ստանում։
«Մասնավորաբար, անընդհատ խոսվում էր այն մասին, որ Սասուն Միքայելյանին իշխանության ներսում այնքան էլ բարյացակամորեն չեն վերաբերվում. որպես դրա վառ ապացույց նշվում էր այն հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նախագահ լինելով՝ նա չընտրվեց նոր վարչության կազմում, թեպետ Միքայելյանն ու ՔՊ-ականները ամեն ինչ արեցին՝ ցույց տալու, թե արտառոց բան չի եղել, ժողովրդավարական ընտրություններ են եղել։
Իսկ Միքայելյանի հետ կապված «պատմությունները» սկսվել էին Աբովյանի համայնքապետի ընտրություններից հետո, երբ նա չպաշտպանեց մարզպետի առաջադրած թեկնածուին։
Ահա այս ամենից հետո թերթին նոր մանրամասնություններ են հայտնի դարձել, մասնավորաբար, որ օրերս տեղի ունեցած ՔՊ փակ հանդիպմանը Սասուն Միքայելյանը չի մասնակցել:
Ընդ որում, ոչ թե ուղղակի չի մասնակցել, այլ նրան ընդհանրապես չեն էլ հրավիրել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: