Վանաձորի ոստիկանները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման են ենթարկել զինված քաղաքացու
Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզներն օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում օպերատիվ տվյալներն իրացնելով, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Թումանյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Իսահակյան փողոցի 23-ամյա մի բնակչի:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գոտկատեղից հայտնաբերվեց ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները: