Բաժիններ՝

Ինչպե՞ս ճանաչել Կենդանակերպի նշանին՝ ըստ նրա արտաքինի ու վարքագծի

Ինչպե՞ս ճանաչել Խոյին

Խոյի նշանի ներկայացուցիչները տարբերվում են սպորտային արտաքինով ու զսպանակաձև քայլվածքով։ Այս միջահասակ, ձիգ անձնավորությունները վառ արտահայտված դիմագծեր ունեն։ Հատկապես աչքի են ընկնում նրանց հոնքերն ու ինքնատիպ քիթը։ Խոյի նշանի կանայք հաճախ ակնոց են կրում։ Որպես կանոն՝ նրանք բաց գույնի մաշկ ունեն, որ վայրկենաբար կարմրում է արևի ճառագայթների ներքո։

Խոյերն առանձնանում են բարձր խոսքով և բարձր, արտահայտիչ ձայնով։ Նրանց շարժումները վստահ են, իսկ վարքագիծն առարկություններ չի ընդունում։ Սեփական ուժերի նկատմամբ բացարձակ վստահությունն ամբոխից առանձնանալու նրանց ինքնատիպ ոճն է։ Խոյը միշտ պատրաստ է կոնֆլիկտի, բայց թեթև ու բնական է շփվում՝ կոպտությամբ պատասխանելով բացարձակապես կոպտությանը։

Ինչպե՞ս ճանաչել Ցուլին

Կարդացեք նաև

Ցուլերն ամուր կազմվածք ունեն ու գեղեցիկ արտաքին։ Նրանք ոչ բարձրահասակ, բայց ֆիզիկապես պինդ անձնավորություններ են՝ կլոր դեմքով ու կենդանի, բարի աչքերով։ Ցուլերը սովորաբար մուգ մազեր ունեն։ Դա հատկապես վերաբերում է կանանց, ովքեր իրենց վրա են բևեռում մարդկանց ուշադրությունն իրենց շքեղ վարսերով։

Ցուլերը զուսպ են ու հարգալից։ Ճիշտ է, այս կենսուրախ անձնավորությունները պաշտում են խոսել իրենց ու իրենց ձեռքբերումների մասին, ինչպես նաև սիրում են գլուխ գովել թանկ իրերով։ Ցուլերին կարելի է ճանաչել արտաքին տեսքից. Չէ՞ որ նրանք պաշտում են զանազան աքսեսուարներ, որոնք շեշտում են զգեստը, երբեք չեն բաժանվում շարֆերից ու միշտ կատարյալ տեսք ունեն։

Ինչպե՞ս ճանաչել Երկվորյակներին

Երկվորյակների կենդանի բնույթը նրանց առանձնացնում է ամբոխից։ Նրանք կենսուրախ ու շարժուն մարդիկ են, ովքեր սովոր են ամեն ինչ անել շատ արագ։ Սլացիկ կազմվածքի ու հիշվող արտաքինի տեր այս մարդիկ նախ և առաջ տարբերվում են աչքերի անհավանական գեղեցկությամբ։ Երկվորյակների մեջ շատ են «շատեններն» ու կրակի գույնի մազերով անձինք, իսկ կանանց դեմքի ու մարմնի վրա կարելի է նկատել պեպեններ։ Տարբերակիչ գիծ է և այն, որ շատ Երկվորյակներ ձախլիկ են։

Երկվորյակներին հեշտ է տարբերել իրենց կենսուրախությամբ ու աշխույժ բնավորությամբ։ Գտնվելով ընկերախմբի մեջ՝ նրանք խոսում են առանց լռելու ու անընդհատ զավեշտալի պատմություններ են պատմում։ Նրանք տարբերվում են նաև իրենց հագուստով։ Օդի տարերքի ներկայացուցիչները պաշտում են վառ գույները ու միշտ վառ են հագնված։ Գունային ներկապնակից գերադասում են դեղինն ու կրակե կարմիրը։

Ինչպե՞ս ճանաչել Խեցգետիններին

Խեցգետիններին Լուսինն է կառավարում, ինչն արտացոլվում է նրանց արտաքինի վրա։ Նրանք կլոր դեմքով մարդիկ են, ոչ բարձրահասակ, բաց կամ ծղոտագույն մազերով։ Նրանք բարի, ոչ հազվադեպ երկնագույն աչքեր ունեն ու հաճելի, մեղեդային ձայն։ Խեցգետինների առանձնացնող հատկություն է գունատ մաշկը, որը շուտ է վառվում արևի տակ։ Դրա համար էլ Խեցգետիններն այնքան էլ չեն սիրում շոգը։

Խեցգետինները բարեսիրտ անձնավորություններ են, բայց աչքի են ընկնում փոփոխական բնավորությամբ։ Նրանք չափազանց խոցելի են և սիրում են, երբ իրենց համոզում են։ Խեցգետինները տնակյացներ են, և մեծ խնդիր է նրանց տանից հանել զբոսանքի, ակումբ կամ զվարճանքի այլ վայր գնալու համար։ Միևնույն ժամանակ նրանց զգեստապահարանում միշտ մի վառ դետալ կա, որը պետք է իր վրա բևեռի շրջապատի ուշադրությունը։

Ինչպե՞ս ճանաչել Առյուծին

Առյուծի նշանի տակ ծնված արքայական էակները հեռվից են երևում։ Այդպիսի մարդկանց կարելի է տարբերել հպարտ քայլվածքով ու արքայական կեցվածքով։ Բացի դրանից, աչքի է ընկնում նաև նրանց ինքնատիպ հայացքը, հատկապես, եթե դուք ծանոթ չեք։ Առյուծները կարող են շատ աչքի չընկնել հասակով, բայց նրանց «մատնում են» մուգ շագանակագույն կամ կրակագույն մազերը։ Հատկապես դա բնորոշ է տվյալ նշանի կանանց համար։ Տղամարդիկ էլ իրենց հերթին՝ լայնաթիկունք են և շուտ են ճերմակում։ Դա նրանց վեհություն է հաղորդում։ Ոչ հազվադեպ Առյուծ տղամարդիկ մորուք են կրում։

Առյուծի տարբերակիչ հատկանիշ է նաև խիստ գործարար ոճը։ Այս մարդիկ գերադասում են իրենց շրջապատել թանկարժեք իրերով և ամեն կերպ ընդգծում են դա։ Շփվելով Առյուծի հետ՝ դուք անմիջապես հասկանում եք, որ շփվում եք առաջնորդի հետ։ Այս մարդը բարոյախրատական տոնով է խոսով, ում ասածները վիճարկելի չեն, և դրա համար էլ նրա զրուցակցի մտքով անգամ չի անցնում վիճել Առյուծի հետ։

Ինչպե՞ս ճանաչել Կույսին

Կույսերը խելացի են, և դա առաջին միտքն է, երբ այդ մարդու վրա մի հայացք ես գցում։ Ճիշտ դիմագծեր, ուղիղ քիթ ու բարձր ճակատ. Այս մարդու մեջ ամեն բան խոսում է զարգացած ինտելեկտի և կիրթ վարքուբարքի մասին։ Սպորտային, ձիգ կազմվածքը լրացնում է Կույսի հմայիչ կերպարը։ Այլ կերպ չի էլ կարող լինել, եթե այս մարդիկ անընդհատ շարժման մեջ են գտնվում։։ Նրանք թույլ մազեր ունեն ու բարակ շուրթեր։ Բայց այդ թերությունները փոխհատուցվում էն շքեղ ժպիտով։

Կույսերն առանձնանում են նաև իրենց հանդերձանքով։ Այս ռոմանտիկ ու նրբաճաշակ մարդիկ սիրում են հին ռոմանտիկ ֆիլմերի ոճով կոստյումներ։ Զրուցելիս Կույսերը հարգալից են, գործնական շատ խորհուրդներ են տալիս ու հանգիստ, ոչ ստիպողաբար իրենց զրուցակցին պարտադրում են իրենց կարծիքը։

Ինչպե՞ս ճանաչել Կշեռքներին

Կշեռքները բարեկազմ անձնավորություններ են, որոնք տարբերվում են բարձր հասակով ու արտահայտիչ, նշաձև կանաչ կամ պղնձագույն աչքերով։ Այս նշանի ներկայացուցիչներին հաճախ սիրահարվում են առաջին հայացքից. չէ՞ որ նրանք ձյունաճերմակ ատամներ, հաստ շուրթեր ու խենթացնող ժպիտ ունեն։ Կշեռքները հաճախ սևամազ են լինում ու շատ սեքսուալ։

Կշեռքները տարբերվում են նաև այն բանով, թե որքան խնամքով են նրանք վերաբերվում իրենց արտաքինին։ Տղամարդիկ անընդհատ ձգտում են ընդգծել իրենց խիզախությունը, իսկ կանայք՝ կանացիությունը։ Բացի դրանից, Կշեռքներին կարելի է ճանաչել նաև զրույցի թեմաներով։ Նրանք նրբաճաշակ մարդիկ են, ովքեր սիրում են դատողություններ անել բարձր արժեքների ու զգացմունքների մասին։ Նրանց անընդհատ ձգում է դեպի բնությունը, խաղաղությունն ու կյանքից հաճույք ստանալը։

Ինչպե՞ս ճանաչել Կարիճին

Կարիճներն անհավանական խորաթափանց հայացք ունեն, որը շատ բան է ասում այս մարդու մասին։ Իրենց հայացքով այս մարդիկ կարող են ինչպես վանել, այնպես էլ գրավել մարդկանց։ Արտաքինից Կարիճները գերադասում են ծայրահեղությունները, և դրա համար էլ կամ շատ նիհար են, կամ ամրակազմ։ Նրանք գեղեցիկ, մուգ մաշկ ունեն։

Կարիճները պաշտում են հասարակությանը ցնցել։ Նրանք սիրում են կարճ շրջազգեստ կրել ու ժանեկավոր ներքնազգեստ՝ ընդգծելով իրենց սեքսուալությունը։ Շփվելիս էլ այս մարդիկ հաճախ իրենց սադրիչ կերպով են պահում՝ զրուցակցի մոտ հարուցելով պատասխան էմոցիաներ։ Երբեմն անհնար է հասկանալ՝ կատակո՞ւմ են նրանք, թե՞ լուրջ են խոսում։

Ինչպե՞ս ճանաչել Աղեղնավորներին

Բարձրահասակ, սպորտային Աղեղնավորներն արտաքինից հաճելի տպավորություն են թողնում։ Հատկապես նկատելի են նրանց երկար վերջույթները՝ մատներն ու քիթը։ Աղեղնավորների մաշկը թեթևակի մուգ է, հնարավոր է՝ այն պատճառով, որ այս անձնավորությունները երբեք չեն նստում իրենց տեղում ու շատ ժամանակ են անցկացնում այրող արևի տակ։ Պետք է նշել նաև Աղեղնավորների խելացի աչքերի մասին։ Նրանց կենդանի միտքը դրսևորվում է ինչպես հայացքի, այնպես էլ արտահայտիչ արտաքինի մեջ։ Իսկ որպեսզի ընդգծեն իրենց բարձր ինտելեկտը, Աղեղնավորները կարող են ակնոց կրել կամ մորուք պահել։

Ազատության հանդեպ սերն ու արգելքներ չընդունելը հեշտ նկատելի են այս մարդու մեջ։ Նա տանել չի կարողանում խիստ ոճը՝ նախապատվություն տալով ազատ, շարժումները չսահմանափակող հագուստին։ Աղեղնավորն իրեն որպես ազատ մարդ է դրսևորում, ունի անսահման էնտուզիազմ ու էներգիայի հսկայական քանակ։ Նա պաշտում է թարմ օդում զբոսանքները, ճանապարհորդություններն ու աշխարհում ամեն ինչի մասին անվերջ զրույցները։

Ինչպե՞ս ճանաչել Այծեղջյուրներին

Այս նշանի ներկայացուցիչները նիհար մարդիկ են և քայլելիս թեթևակի կուզիկություն են դրսևորում։ Հաճախ նրանց մատնում է խոշոր քիթը։ Բայց ամենաճիշտն այս մարդկանց՝ իրենց հագնվելու նախապատվությամբ ճանաչելն է։ Այծեղջյուրն իր համար ընտրում է մուգ կամ դասական երանգների գործնական ոճը։ Սովորաբար զգեստապահարանը լրացվում է թանկարժեք ժամացույցներով կամ ակնոցով։ Այծեղջյուրները միշտ իրենց համար ընտրում են իրեր, որոնք ընդգծում են նրանց բարձր ճաշակը։

Շփման մեջ Այծեղջյուրները զուսպ են ու քչախոս։ Նրանք տանել չեն կարողանում դատարկախոսությունն ու հիմար հումորը՝ գերադասելով խոսել ըստ էության։ Այս մարդկանց մտածկոտ հայացքն էլ առիթ չի տալիս ծաղրել նրանց։ Այծեղջյուրները հաճախ իրենց ոչ միանշանակ են պահում ու մեկուսի, և դրա համար էլ տպավորություն է ստեղծվում, որ նրանց հանդեպ մոտեցում գտնելը շատ բարդ է։

Ինչպե՞ս ճանաչել Ջրհոսին

Սլացիկ, մուգ աչքերով Ջրհոսներն օժտված են հակառակ սեռի համար առանձնահատուկ ձգողականությամբ։ Դրան գումարեք նաև մուգ փայլուն մազերն ու հավասար մաշկը, և դուք կհասկանաք, թե ինչու են Ջրհոսներն այդքան հաճելի տպավորություն թողնում։ Ոչ սովորական արտաքինի տեր այս մարդիկ նորաձև են հագնվում։ Նորաձև սանրվածքը, զգեստի անսովոր ոճը, բացահայտ երևացող դաջվածքը նրան հետաքրքիր ու նախանձելի են դարձնում շրջապատի համար։

Ջրհոսին ճանաչել կարելի է շփման ձևից։ Այս մարդը պաշտում է խորիմաստ զրույցներ պատմության, կեցության իմաստի, ինչպես նաև ամենահնարավոր փորձարարությունների մասին։ Ջրհոսների հետ միշտ հետաքրքիր է, թեպետ նրա ծայրահեղ քաղաքական հայացքները կարող են վախեցնել և անհամաձայնություն հարուցել։

Ինչպե՞ս ճանաչել Ձկներին

Ռոմանտիկ Ձկներին կարելի է առանձնացնել իր փափուկ, թավշյա, մի փոքր գանգուր ծղոտագույն մազերով։ Նրանք հաճելի, առինքնող դիմագծեր ունեն և երազկոտ հայացք, ով առաջին իսկ շփումներից վստահություն է ներշնչում։ Ձկները գիրանալու հակում ունեն, դրա համար էլ կյանքի ընթացքում անընդհատ նիհարում են։ Հոգու խորքում Ձկներն իսկական օրիգինալներ են ու անընդհատ ձգտում են ընդգծել դա։ Ձուկ կանայք գերադասում են թեթև զգեստներ ու շքեղ բիժուտերիա, որը լրացնում է նրանց արտաքին տեսքը։ Տղամարդիկ էլ են բավականին նորաձև անձնավորություններ։

Ձկները շուտ են ճերմակում, բայց այդ առանձնահատկությունը միայն զարդարում է նրանց։ Հասարակության մեջ Ձկներն իրենց համեստ են պահում, ավելի շատ լսում են, քան խոսում, և միշտ պատրաստ են օգնել իրենց շրջապատի մարդկանց։ Բացի դրանից, Ձկները ստեղծագործական տաղանդներ էլ ունեն։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս