ՔԿ-ն՝ Վեդու ծննդատանը տեղի ունեցած 29-ամյա ծննդկանի և վերջինիս նորածին երեխայի մահվան դեպքի մասին
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 29-ամյա ծննդկանի և վերջինիս նորածին երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2019թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 07:55-ին, «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրենից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2019թ. օգոստոսի 1-ին իրենց մոտ է ընդունվել Վեդի քաղաքի բնակչուհի՝ ծնված 1990 թվականին, ով գտնվել է հղիության 9-րդ ամսում: 2019թ օգոստոսի 1-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, պտուղը ծնվել է մահացած վիճակում, իսկ ծննդկանը 2019թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, մահացել է վիրահատությունից հետո:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ծննդկանի և նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ։
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, բժշկական կենտրոնից առգրավվել են ծննադաբերության, նորածնի զարգացման պատմագիրը, հղիի և ծննդկանի անհատական քարտը, հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Վեդու ծննդատուն» ՓԲԸ-ի հերթապահ անձնակազմը:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմե, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով: