Բաժիններ՝

«Ժողովրդի վարչապետը այ հիմա պետք է լայվ մտներ, հիմա էր պետք ուժայիններին 2 ժամ տալ` բացահայտելու էս չմոռացվող սրբապղծությունը». Միհրան Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Եթե ուզում ես տրորել ժողովրդի արժանապատվությանը` արժեզրկիր նրա հերոսներին: Եթե ուզում ես ժողովրդից մանկուրտ ստանալ, զրկիր նրան իր հերոսներից: Եթե ուզում ես մոլորեցնել ու ներսից փչացնել ժողովրդին`կեղծ հերոսներ ու կուռքեր պարտադրիր նրան:

Իսկ, եթե ուզում ես ուղղակի թքել ժողովրդի ճակատին` վերցրա ու պղծիր նրա հերոսների գերեզմանները:

Հասկացողը հասկանում է, որ Եռաբլուրի գերեզմանները պղծելով` թքել են մեր արժանապատվության վրա, թքել են էն ամենի վրա, ինչով մենք, իբրև մարդիկ, տարբերվում ենք անասուններից, թքել են էն ամենի վրա, ինչով մենք, իբրև ժողովուրդ տարբերվում ենք ոչխարի հոտից:

Ժողովրդի վարչապետը այ հիմա պետք է լայվ մտներ, հիմա էր պետք ուժայիններին 2 ժամ տալ` բացահայտելու էս չմոռացվող սրբապղծությունը: Հիմա է պետք մեղավորներին արագ գտնել, ասֆալտին փռել ու պատերով տալ: Հիմա է պետք օգտագործել թշնամի տերմինը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս