Զարիֆի դեմ պատժամիջոցները ԱՄՆ-ի «երեխայական պահվածքի» օրինակ են. Ռոուհանի
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները ցուցադրում են Վաշինգտոնի թուլությունն ու նրա «երեխայական պահվածքը»: Այդ մասին օգոստոսի 1-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Մմեր արտաքին գործերի նախարարի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը երեխայական պահվածքի օրինակ է: Այն ցույց է տալիս Վաշինգտոնի դիրքերի թուլությունը Իրանի հետ դիմակայությունում»,- նախագահի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը: Նրա կարծիքով՝ «անկարելի է միաժամանակ հայտարարել երկխոսության ձգտելու մասին եւ պատժամիջոցներ դնել նման մակարդակի պաշտոնյաների վրա»:
Ռոուհանիի խոսքով՝ «եթե ամերիկացիները երկխոսություն են ցանկանում, ապա պետք է հասկանան, որ այն իրականացվելու է արտաքին գործերի նախարարության եւ նրա ղեկավարի միջոցով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: