Փոմպեոն երկարաձգել է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած սահմանափակումները
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հուլիսի 31-ին երկարաձգել է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ ավելի վաղ կիրառված սահմանափակումների գործողությունը, որոնք, Վաշինգտոնի կարծիքով՝ Թեհրանին կխանգարեն ստեղծելու միջուկային զենք:
Այդ մասին ասված է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսի՝ տարածված գրավոր հայտարարության մեջ:
«Այսօր (հուլիսի 31-ին) պետքարտուղար Փոմպեոն երկարաձգել է իրանական վարչակարվի միջուկային ծրագրի սահմանափակումների (գործողությունը)»,- ասել է դիվանագետը: Հուլիսի 31-ին ԱՄՆ-ը հայտարարել է Զարիֆի դեմ սահմանափակումների կիրառման մասին:
Պատժամիջոցների ցուցակում հայտնելը նշանակում է ԱՄՆ-ում ակտիվների սառեցում եւ ԱՄՆ-ի քաղաքացիների եւ ընկերությունների համար գործարարություն վարելու արգելք դրա ֆիգուրանտների հետ:
Իր հերթին, ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը կրկին ուժի մեջ կթողնի պատժամիջոցների ռեժիմից բացառումները, որոնք վերաբերում են Իրանի «Բուշեր» ատոմային էլեկտրակայանին, ինչպես նաեւ Արաքի եւ Ֆորդոյի միջուկային օբյեկտներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: