Բակո Սահակյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 31-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Անվտանգության խորհրդի անդամների եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպմանը:
Երկրի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ քննարկված խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ: