Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բորիս Ջոնսոնին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր այս կարևոր առաքելությունն իրականացնելու գործում:

Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Մեր երկրների միջև հաստատված կառուցողական երկխոսությունն ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով կարևոր ձեռքբերումներ արձանագրելու և առկա ներուժը համակողմանիորեն օգտագործելու համար՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում առիթ կընձեռվի Ձեզ հետ հանդիպելու և համատեղ ջանքերով նոր շունչ ու որակ հաղորդելու հայ-բրիտանական հարաբերություններին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031