Բաժիններ՝

Իրանը պատրաստ է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի. Ռոուհանի

Թեհրանը պատարստ է բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի, հուլիսի 24-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանրապետության նախարարների խորհրդի նիստում։

«Մենք միշտ պատարստ ենք արդարացի եւ օրինական բանակցությունների, բայց ոչ կապիտուլյացիայի՝ երկխոսության կամ էլ բանակցային գործընթացի պատրվակով»,- նշված է Ռոուհանիի հայտարարության մեջ, որը զետեղված է նրա պաշտոնական կայքում:

Պետության ղեկավարը նաեւ մեղադրել է Սաուդյան Արաբիային եւ Իսրայելին Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելուն խոչընդոտելու մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս