«Աշխարհը պետք է շնորհակալ լինի ԻՀՊԶ-ին Որմզդի նեղուցում անվտանգության ապահովման համար». Ռոուհանի
Աշխարհը պետք է շնորհակալությամբ ընկալի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ջանքերը Որմզդի նեղուցում ծովային ուղիների պաշտպանության ուղղությամբ: Հուլիսի 24-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հանրապետության նախարարների խորհրդի նիստու։
«Ամբողջ աշխարհը պետք է շնորհակալ լինի Որմզդի նեղուցի պահպանության եւ այնտեղ անվտագության ապահովման՝ ԻՀՊԶ-ի ջանքերին»,- նշված է Ռոուհանիի հայտարարության մեջ, որը զետեղված Է նրա պաշտոնական կայքում: Նախագահը նաեւ հայտարարել է, որ հուլիսի 19-ին բրիտանական լցանավի կալանումն իրականացվել է «տպավորիչ ճշտորեն եւ պրոֆեսիոնալ»:
Ռոուհանին նշել է, որ Իրանը չի ձգտում տարածաշրջանում լարվածության սաստկացման, սակայն «ոչ մեկին թույլ չի տա խախտել Պարսից ծոցի եւ Որմզդի նեղուցի անվտագնությունը»:
Նրա խոսքով՝ եթե ամերիկայն անօդաչուները կրկին խախտեն Իրանի օդային տարածությունը, պատասխանը նմանօրինակ կլինի նախկինին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: