Բաժիններ՝

«Տեսադաշտում կան անձինք». Ոստիկանությունն աշխատանքներ է տանում Իջևանի պատվիրատուներին հայտնաբերելու համար

Իջևանում օրեր առաջ տեղի ունեցածը դիտվում է որպես անկարգություն, խուլիգանություն և իշխանության ներկայացուցչին դիմադրության ցույց տալ։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ նշելով, որ այդ հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։

«Մեր նպատակն էր դրանց հայտնաբերել և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել։ Այս պահի դրությամբ բերման ենթարկված են եղել 29, ձերբակալվել՝ 13, և կալանավորվել՝ 10։ Աշխատանքները շարունակական են լինելու, մենք ունենք ցանկ, որոնք էլ ավելի դերակատարություն են ունեցել այդ օրը»,- ասաց Վ.Օսիպյանը։

Ինչ վերաբերում է ապօրինի ծառահատմանը, նա հավաստիացրեց, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու այդ հարցում և այլևս թույլ չի տալու, որ թե՛ Իջևանում, թե՛ որևէ այլ բնակավայրում լինի նման արատավոր, անթույլատրելի արարք։

Թե ովքե՞ր են կանգնած այդ ամենի ետևում, Վ.Օսիպյանը նշեց, որ ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է տանում, տեսադաշտում կան անձինք, որոնց նկատմամբ օպերատիվ գործողություն է իրականացվում.

«Անուններ այս պահին, գործի հանգամանքներից ելնելով, չեմ տա, կներեք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս