 
                        Վարչապետից մերժում ստանալուց հետո վանաձորցին լքեց դահլիճը
 
                                    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռու մարզում մասնակցում էր մարզի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնում կազմակերպած «ՍՄԱՐԹամեջ» միջոցառմանը:
Վարչապետի հիմնական ելույթից հետո ներկաներից մեկը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ խնդրեց, որ միջոցառումից հետո իրեն հանդիպման համար ժամանակ տրամադրի, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր չի կարող։
«Ես Ղազարյան Կարենն եմ, Վանաձորից։ Դուք ընդհանրապես  քաղաքացիների հետ հանդիպելու ձևաչափ չունեք»,- նշեց քաղաքացին։
Արձագանքելով՝ վարչապետն ասաց, որ տարբեր ձևաչափեր ունեն, սակայն Կարեն Ղազարյանն ասաց, որ, եթե հանդիպելու ձևաչափ չունի, ապա ինքն այնտեղ անելիք չունի, որից հետո անմիջապես դահլիճից հեռացավ։
Զվարթ Խաչատրյան
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        