Բաժիններ՝

Իսրայելի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստանում Իսրայելի Պետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Իսրայել) Էլիավ Բելոցերկովսկին (Eliav Belotsercovsky) հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ` նախարարի տեղակալը նրան մաղթել է բեղմնավոր աշխատանք և հաջողություններ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում, և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հայ-իսրայելական հարաբերությունները կսերտանան և կզարգանան` արդյունավետորեն օգտագործելով առկա ներուժը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար: Վերջինս ընդգծել է նաև, որ արդեն իսկ երկրորդ անգամ այցելելով Հայաստան՝ տպավորված է Հայաստանի դարավոր պատմությամբ և հարուստ մշակութային ժառանգությամբ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև զբոսաշրջության, նորարարական տեխնոլոգիաների, առողջապահության, կրթության ոլորտներում համագործակցության խթանմանը, առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում գործակցությանն առնչվող հարցեր: Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային խնդիրների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031