Թեթև ապուր՝ իսկական գուրմանների համար
Բաղադրիչներ
1. Լոլիկներ՝ սեփական հյութում – 400 գ
2. Սոխ – 75 գ
3. Սխտոր – 2 ատամիկ
4. Սերուցք (20%) – 3 ճ/գ
5. Կարագ – 15 գ
6. Կարմիր պղպեղի փաթիլներ (ըստ ցանկության) – 1 պտղունց
7. Հավի արգանակ/ջուր – 180 մլ
8. Սև պղպեղ
9. Աղ
Պատրաստման եղանակը
1. Կաթսայի մեջ հալեցնել կարագը:
2. Ավելացնել մանր կտրատված սոխը և 5 րոպե տապակել:
3. Այնուհետև կաթսայի մեջ լցնել մանրացված սխտորը և կարմիր պղպեղը, 30 րոպե տապակել:
4. Ավելացնել մանր կտրատված լոլիկները և 5 րոպե շոգեխաշել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը