Գների համահարթեցում կիրականացվի ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բուժօգնության ծառայություններում

ՀՀ առողջապահության նախարարության «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում գների համահարթեցում կիրականացվի: Այս մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 27-ի նիստում ասաց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

««Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում պլանավորվում է ապահովել դեպքերի ավելացմամբ պայմանավորված կանխատեսվող դեֆիցիտի փոխհատուցումը, ինչպես նաև իրականացնել գների համահարթեցում, որպեսզի պացիենտները ստիպած չլինեն գրպանի վճարումներ կատարել: Ծրագիրը կարիք ունի ֆինանսավորման, որպեսզի խուսափենք հերթերից, քանի որ քաղցկեղ ունեցող մեր քաղաքացիները չեն կարող սպասել, և ամեն օրը որոշիչ է»,- ասաց Ավանեսյանը:

Ծրագրին կուղղվի լրացուցիչ 900 մլն դոլար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930