Բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը պարտվեց Ադրբեջանի ներկայացուցչին. Minsk 2019
Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում հայ մարզիկները շարունակում են իրենց ելույթները:
Հայաստանի ներկայացուցիչ 69 կգ քաշային բռնցքամարտիկ Գուրգեն Մադոյանը 1/16 եզրափակչում մրցեց և պարտվեց Ադրբեջանից Լորենսո Կոլասո Սոտոմայորին: Հայ բռնցքամարտիկը դուրս մնաց հետագա պայքարից:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող:
Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով: