Բաժիններ՝

Պեդրո Ալմոդովարն արժանացել է պատվավոր «Ոսկե առյուծի»

Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար կստանա «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր արձանիկը: Ինչպես հունիսի 14-ին հայտարարել է Վենետիկի կինոփառատոնի տնօրենությունը, պարգեւատրման արարողությունը կկայանա 76-րդ միջագային փառատոնի շրջանակում, որը կանցկացվի օգոստոսի 28-ից մինչեւ սեպտեմբերի 7-ը։ը:

Հեղինակավոր պարգեւի շնորհման մասին հայտարարության կապակցությամբ Ալմոդովարը հիշել Է, որ իր միջազգային դեբյուտը 1983 թվականին հենց Վենետիկում Է կայացել «Արատի անվայել հմայքը» կինոնկարով:

«Ես շատ հուզված եմ ու շոյված: Ես հիանալի հիշողություններ ունեմ Վենետիկի փառատոնի մասին»,-ասել է Ալմոդովարը: 1988 թվականի հիմնական մրցույթում տեղի է ունեցել նրա «Կանայք՝ նյարդային խանգարման եզրին» ժապավենի պրեմիերան: Ֆիլմը մրցանակի է արժանացել լավագույն սցենարի համար, որը գրել է ռեժիսորը, այնուհետեւ «Օսկար»-ի  է անվանակարգվել որպես «օտար լեզվով լավագույն ֆիլմ»:

Ալմոդովարն Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակն ստացել է 1999 թվականին՝ աշխարհում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց հարաբերությունների մասին պատմող «Ամեն ինչ իմ մոր մասին» ուժեղ կինոնկարի համար:

Երեք տարի անց՝ 2002 թվականին, լավագույն սցենարի համար Ալմոդովարին երկրորդ «Օսկար»-ը բերեց «Խոսիր նրա հետ» ֆիլմը: Նա հաճախ է համագործակցել դերասաններ Պենելոպա Քրուզի եւ Հավիեր Բարդենի, ինչպես նաեւ Անտոնիո Բանդերասի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս