Բաժիններ՝

Դատարանն Ասանժին ԱՄՆ արտահանձնելու հարցը կքննի 2020 թվականի փետրվարին

WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձման մասին ԱՄՆ-ի պահանջով հնգօրյա դատաքննությունները տեղի կունենան 2020 թվականի փետրվարի 24-ից հետո: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հունիսի 14-ին հայտնել է դատավորը Լոնդոնի Վեսթմինսթերի մագիստրատական դատարանի ընթացակարգային նիստում, դատարան, որտեղ քննվում է ավստրալացու արտահանձնման հարցը։

Ասանժի փաստաբանները համաձայնել են ժամկետներին, որոնք դատարանին առաջարկել է Մեծ Բրիտանիայի դատախազությունը, որը հայտարարել է, թե ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պահանջում է Ասանժի հանձնումն այն «հանցագործությունների» մեջ մեղադրանքների պատճառով, «որոնք կապված են գաղտնի տեղեկատվության բացահայտման՝ ԱՄՆ-ի պատմության մեջ խոշորագույն դեպքի հետ»:

WikiLeaks-ի հիմնադիրն ինքը, որը նիստի ընթացքին հետեւել է տեսակապով, ժխտել է ԱՄՆ-ի կառավարությանը պատկանող համակարգիչներում պահվող գաղտնի տեղեկատվության հափշտակման եւ հրապարակման նպատակով նախահամաձայնության մեջ մտնելու մեղադրանքները:

Նաեւ հայտարարվել է, որ մինչեւ հիմնական դատաքննությունները, որոնք կշարունակվեն հինգ օր, դատարանը երկու ընթացակարգային նիստ կանցկացնի հոկտեմբերին եւ դեկտեմբերին:

Հունիսի 14-ին կայացած նիստի համար, որը դարձել է թվով արդեն երրորդը եւ շարունակվել է շուրջ 10 րոպե, վերստին ընտրվել է դատարանի փոքր դահլիճը, որտեղ տեղերը բավականացրել են սոսկ 16 լրագրողների համար: Ասանժի կողմնակիցները, որոնք հավաքվել էին փակ դռների մոտ, բարձրաձայն բողոքել են այն փաստի դեմ, որ իրենց մեծ մասին մերժվել է մուտքը դահլիճ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս