Ֆրանսիայի քաղաքապետեր․ Արցախի հետ բարեկամության հռչակագրերը չենք ստորագրել Ֆրանսիայի անունից

«Ափսոսանքով ենք նշում Գրենոբլի վարչական դատարանի կողմից Վալասնս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ քաղաքների և Դրոմի նահանգի ու Արցախի Հանրապետության տեղական և տարածքային մարմինների միջև ստորագրած Բարեկամության հռչակագրերի միաժամանակյա չեղարկումը»,-այս մասին ասվում է Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեի, Նիկոլա Դարագոն Վալանսի քաղաքապետ, Օվերնյ-Ռոն Ալպ շրջանի փոխնախագահ Նիկոլա Դարագոնի հայտարարության մեջ, հայտնում է Panorama.am-ը:

Հայտարարության մեջ ասվում է, որ չնայած նրան, որ ֆրանսիական սահմանադրությունը տեղական ինքնակառավարման մարմիններին չի արգելում միջազգային գործունեություն իրականացնել, ստորագրված հռչակագրերը ընդամենը բարեկամության մասին պարզ հայտարարություններ են, որոնք ժողովուրդների միջև բարեկամության և սպորտի, մշակույթի ու կրթության բնագավառներում հարաբերությունների հաստատման կոչ են անում։

«Այս հռչակագրերը չեն ոտնահարում արտաքին քաղաքականության ոլորտում ֆրանսիական Կառավարության լիազորությունները: Երբեք մտադիր չենք եղել այս փաստաթղթերը ստորագրել Ֆրանսիայի անունից:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Տեսանյութեր

Լրահոս