Visa-ն, Uber-ը և այլ խոշոր ընկերություններ 10-ական մլն դոլար կներդնեն Facebook-ի նոր գաղտնարժույթի համար
Visa Inc., Mastercard Inc եւ PayPal Holding Inc. վճարային համակարգերի գործարկուները, Uber Technologies Inc.-ը, որը տաքսու պատվերի եւ կերակրի առաքման ծառայություններ է մատուցում, եւ մի շարք այլ խոշոր ընկերություններ պաշտպանել են Facebook-ի նոր գաղտնարժույթը, որն իտնտերնետ-հսկան պլանավորում է ներկայացնել հաջորդ շաբաթ եւ կիրառել հաջորդ տարի:
Ֆինանսների եւ էլեկտրոնային առեւտրի բնագավառում մասնագիտացած ընկերությունները, վենչուրային կապիտալիստները հեռահաղորդակցական ֆիրմաները մոտավորապես 10-ական միլիոն դոլար են ներդնում կոնսորցիումում, որը կկառավարի Libra անվանումն ստացած գաղտնարժույթը, գրել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:
Նոր արժույթի օգտատերերը կկարողանան դրանով վճարել՝ գնումներ իրականացնելով Facebook-ում եւ Համացանցի կայքերում, ինչպես նաեւ արժույթն ուղարկել միմյանց:
Մի շարք գործընկերների հետ բանակցությունները շարունակվում են, եւ կոնսորցիումի վերջնական կազմը կարող է փոփոխվել: Այս պահին Facebook-ին պաշտպանել է ավելի քան տասն ընկերություն, հաղորդել «Ինտերֆաքսը»: