«Մանչեսթեր Յունայթեդը» բարելավված պայմանագիր է պատրաստում դե Խեայի համար
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է բարելավված պայմանագիր առաջարկել թիմի դարպասապահ Դավիդ դե Խեային: Այս մասին հայտնում է ESPN FC-ն՝ հղելով աղբյուրին 28-ամյա դարպասապահի շրջապատից:
Դե Խեայի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում ֆրանսիական ՊՍԺ-ն: Ավելի վաղ դարպասապահը հրաժարվել էր երկարաձգել համագործակցությունը «Կարմիր սատանաների» հետ 5 տարով՝ շաբաթական 350 հազար ֆունտ (393 հազար եվրո) աշխատավարձով:
Հիմա Դավիդը շաբաթական վաստակում է 240 հազար ֆունտ (270 հազար եվրո):
Աղբյուրը հաղորդում է, որ չնայած ձգձգվող բանակցություններին՝ ակումբը մտադիր չէ վաճառել իսպանացի դարպասապահին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը