«Արդյո՞ք խելամիտ է Հայաստանի համար նման կարևոր աշխատանքի նշանակել կոնկրետ մի երկրի հետ հստակ ասոցիացվող մարդու»

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սփուռքի նորանշանակ հանձնակատարին չեմ ճանաչում: Չունեմ որևէ անձնական խնդիր կամ կանխակալություն:

Ուստի հարցին ուզում եմ անդրադառնալ բացառապես քաղաքական տեսանկյունից:

1. Աշխարհասփյուռ հայության գաղթօջախները սփռված են տասնյակ երկրներում: 2008 թվականին ստեղծված Սփյուռքի նախարարության ղեկավարման հարցում կար մի չգրված, բայց շատ կարևոր կոնսենսուս՝ Սփյուռքի հարցերով պատասխանատուն չի ներկայացնելու որևէ առանձին վերցրած համայնք, երկիր, Սփյուռքի կրոնական կամ քաղաքական կազմակերպություն:

Որպեսզի նա կարողանա միավորող դերակատարություն ստանձնել, շատ կարևոր է ի սկզբանե անաչառ և ոչ կանխակալ լինելու հանգամանքը: Կար ներքին զգացողություն, որ այդ անձը պետք է հայաստանցի լինի, որպեսզի կարողանա հավասար վստահություն ունենալ Սփյուռքի բոլոր համայնքներում:

2. Հայակական Սփյուռքը նաև լրջագույն աշխարհաքաղաքական գործոն է, քանզի ներկայացված շատ տարբեր երկրներում: ԱՄՆ, Ռուսաստան, Իրան, Մերձավոր Արևելք՝ այս, երբեմն իրարամերժ քաղաքական շահեր ունեցող պետություններում հայկական համայնքները լուրջ գործոն են:

Արդյո՞ք խելամիտ է Հայաստանի համար նման կարևոր աշխատանքի նշանակել կոնկրետ մի երկրի հետ հստակ ասոցիացվող մարդու:

Ինչպես է աշխատելու այդ անձը Ռուսաստանի, Իրանի և մի շարք այլ երկրների պաայմաններում:

Իհարկե, Սփյուռքի ներուժը պետք է լավագույն օգատոգրծվի ի շահ բոլորիս: Դրա համար կան բազում այլ տարբերակներ և լուծումներ: Սակայն վստահ եմ, որ իմ բարձրաձայնած երկու կարևորագույն հարցերին տվյալ նշանակումը ոչ միայն չի համապատասխանում, այլև կարող է նոր, չհաղթահարվող խնդիրներ առաջացնել»:

Սփյուռքի նորանշանակ հանձնակատարին չեմ ճանաչում։ Չունեմ որևէ անձնական խնդիր կամ կանխակալություն:Ուստի հարցին ուզում եմ…

Gepostet von Armen Ashotyan am Freitag, 14. Juni 2019

Տեսանյութեր

Լրահոս