Զելենսկու ընտրվելը նոր հնարավորություններ է ստեղծում ՌԴ-ի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման համար. Բոլթոն
Վլադիմիր Զելենսկու Ուկրաինայի նախագահ ընտրվելը Դոնբասի հիմնախնդրի կարգավորման նոր հնարավորություններ է ստեղծում, ինչը հանգուցային քայլ է Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները բարելավելու համար: Հունիսի 13-ին այս մասին Twitter-ում գրել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Ջոն Բոլթոնը։
«Մենք այսօր հանդիպեցինք (Ուկրաինայի հարցերով ԱՄՆ-ի) ներկայացուցիչ Քուրտ Վոլքերի հետ՝ Ուկրաինայի շուրջը բանակցությունները քննարկելու համար եւ համաձայնեցինք, որ նախագահ Զելենսկու ընտրվելը Դոնբասում խաղաղության հասնելու նոր հնարավորություններ է ստեղծում, ինչը հանգուցային քայլ է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման համար, բայց չափազանց կարեւոր է, որ Ռուսաստանն իր ավանդը ներդնի եւ դրան մասնակցի լրջորեն»,- հայտարարել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: