Բաժիններ՝

ԱՄՆ-ի զինվորականները հրապարակել են տեսանյութ, որտեղ իրանցիներն ական են հանում լցանավից

Ամերիկացի զինվորականները տարածել են տեսանյութ, որտեղ, ըստ իրենց վարկածի՝ իրանցի զինվորականները չպայթած ական են հանում Օմանի ծոցում տուժած լցանավից:

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչներն ավելի վաղ CNN հեռուստաընկերությանը հայտնել են, որ ականը հանելով լցանավից՝ իրանցի զինվորականները փորձել են թաքցնել միջադեպին իրենց մասնակցության վկայությունները: Ըստ որում Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ Բիլ Էրբանը հայտարարել է, որ իրանցի զինվորականները չպայթած ականը լցանավից հանել են այն բանից հետո, երբ դրա մասին հայտնել է անձնակազմը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին է պատասխանատու համարում Օմանի ծոցում լցանավերի վրա հարձակումների համար: Դրանից հետո ԱՄՆ-ն Օմանի ծոց է ուղարկել հրթիռային ականակիր: Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ լցանավերի վրա հարձակումների հետ Իրանի առնչության վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքներն անհիմն են:

Իրանական եւ արաբական զանգվածային լրատվամիջոցները հունիսի 13-ին հայտնել են, որ Օմանի ծոցում հարձակում է կատարվել Front Altair եւ Kokuka Courageous նավթատար նավերի վրա: Որոշ տվյալներով՝ կատարվել է տորպեդային գրոհ, որի հետեւանքով նավերում տեղի են ունեցել պայթյուններ եւ հրդեհ, պաշտոնական հավաստում չկա: Front Altair-ի անձնակազմի անդամները տարահանվել են Իրան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս