Ջեյք Ջիլենհոլը և Ջեսիկա Չեսթեյնը կնկարահանվեն առցանց խաղի էկրանավորման մեջ
Ամերիկացի դերասաններ Ջեյք Ջիլենհոլը եւ Ջեսիկա Չեսթեյնը կկատարեն գլխավոր դերերը The Devision ֆիլմում, որը հիմնված է «Tom Clancy’s The Division» դերային առցանց խաղի վրա: Ինչպես հայտնել է Deadline-ը, կինոնկարի ստեղծման իրավունքները ձեռք է բերել Netflix-ը։
Նախագծի ռեժիսորը կլինի Դեւիդ Լիթչը, որը նկարահանել է «Ջոն Ուիքը» եւ «Դեդփուլ 2-ը»: Սցենարի ադապտացմամբ կզբաղվի Ռեյֆ Ջադքինսը («Չաք», Agenrs of SHIELD): «Tom Clancy’s The Division» առցանց խաղի առաջին մասը թողարկել են 2016 թվականին: Այժմ այն խաղում է ավելի քան 20 միլիոն մարդ: «The Division 2»-ի հաջորդ տարբերակը թողարկվել է 2019 թվականի մարտին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: