«Ցավալի է, որ հասարակության համար նման զգայուն թեմաները քննարկվում են այս ձևով». «Որոշում» քաղաքացիական նախաձեռնություն
Հայաստանի վարչապետի օրերս հանրայնացրած կարծիքը և դրա վերաբերյալ Արցախի նախագահի հանրային արձագանքը մեզ՝ «Որոշում» քաղաքացիական նախաձեռնության անդամներիս մոտ զարմանք և նույնիսկ տարակուսանք է առաջացնում:
Նման հանրային քննարկում անցկացնելու ակնհայտ պատճառներ չենք տեսնում, և հույս ունենք, որ առաջիկայում հանրությունը որոշակի բացատրություններ կստանա:
Ցավալի է, որ հասարակության համար նման զգայուն թեմաները քննարկվում են այս ձևով, նամանավանդ, երբ Արցախը գտնվում է բարդ ու ոչ միանշանակ իրավիճակում:
Մենք՝ Կազմակերպության անդամներս, վստահ ենք, որ այօրինակ հրապարակային հայտարարությունները մեծապես ազդում են Արցախի հեղինակության բարձրացման համար կատարված մեծ աշխատանքների արդյունքների վրա:
Հատկապես, երբ Ադրբեջանը ահռելի ֆինանսական ներդրումներ է անում՝ օր առաջ Հայաստանին զեղծարարությունների միջոցով միջազգային հարթակներում վարկաբեկելու պրակտիկան ի կատար ածելու համար։
Սիրելի՜ հայրենակից,
Լիահույս ենք, որ առաջացած խնդիրները շուտափույթ կպարզաբանվեն, և հասարակական հնչեղություն ստացած այս հարցն ընդմիշտ կուղարկվի պատմության լուսանցք, և այլևս Մեկ
Միասնական Հայրենի՜քը կլինի մեր բոլորիս գերնպատակը։
Որոշում քաղաքացիական նախաձեռնություն
https://www.facebook.com/voroshumqaxnax.HK.NKR/photos/a.764640580603286/801956540205023/?type=3&theater



