Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը սկսեց իր առաջին դռնփակ նիստը
Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը քիչ առաջ սկսեց իր առաջին դռնփակ նիստը։
Քննիչ հանձնաժողովի լիազորություններն իրականացնող ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին հայտարարեց, որ նիստից հետո հանդես կգա մամլո ասուլիսով և կպատասխանի հարցերին։