Բաժիններ՝

Հնդկական բանակը փնտրում է լեռներում կորած Ան-32 ռազմափոխադրական ինքնաթիռը

Հնդկական բանակը Ան-32 ռազմափոխադրական ինքնաթիռը գտնելու եւ փրկելու գործողություն է անցկացնում, որը նախօրյակին 13 մարդկանցով մեկնել էր Ջորհաթա քաղաքից (հարավարեւելյան Ասամի նահանգ) եւ կորցրել կապը դիսպետչերների հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել են երկրի ռազմաօդային ուժերի մամուլի ծառայությունում:

Ինքնաթիռն օդ է բարձրացել հունիսի 3-ին ժամը 12:25-ին (Երեւանի ժամանակով 10:55-ին) եւ ուղղություն վերցրել հարեւան Արունաչալ-Փրադեշի նահանգ, որտեղ մեկ ժամ անց պետք է վայրէջք կատարեր Մեչուկա գյուղից ոչ հեռու գտնվող ռազմական օդակայանում: Ժամը 13:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10:30-ին) օդանավի անձնակազմը վերջին անգամ կապվել Է երկրի հետ, ինչից հետո կապը նրանց հետ ընդհատվել է:

Հանրապետության ռազմաօդային ուժերի տվյալներով՝ հնդկական բանակը կառավարական ու քաղաքացիական մյուս կառույցների հետ համատեղ կորած ինքնաթիռի որոնման ընդգրկուն գործողություն է սկսել: Զինվորականները կարծում են, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել, եւ արդեն տեղեկատվություն են ստացել դրա ընկնելու ենթադրյալ վայրի վերաբերյալ:

Հաստատված տեղեկատվության համաձայն, կորած ինքնաթիռում գտնվում էր վեց զինվորական, անձնակազմի հինգ անդամ եւ երկու քաղաքացիական անձ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս