Լոնդոնն ընտելացել է Թրամփի անակնկալներին. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
Մեծ Բրիտանիան ընտելացել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անակնկալներին, նրա այդ գործողությունները չեն ազդի երկու երկրների հարաբերությունների վրա: CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում այսպես է մեկնաբանել երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարում Բորիս Ջոնսոնին աջակցելու Թրամփի որոշումը թագավորության արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը:
«Վերջին մի քանի տարում մենք փոքր-ինչ ավելի շատ ենք ճանաչել նախագահին (…) Մենք արդեն ընտելացել ենք նրա կողմից մատուցվող անակնկալներին: Դա չի ազդի այն ջերմ ընդունելության վրա, որը մենք նրան ցույց կտանք: Բրիտանիան եւ Ամերիկան այն երկու լավագույն բարեկամներն են, որոնց դուք միան կարող եք գտնել մոլորակի վրա»,- ասել է նախարարը, որն ավելի վաղ հայտարարել է Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի պամար պայքարին մասնակցելու մտադրության մասին: