Բաժիններ՝

Չինաստանի իշխանությունները դադարեցրել են սոյայի գնումն ԱՄՆ-ից. Bloomberg

Չինաստանը որոշել է դադարեցնել ԱՄՆ-ից սոյայի նոր խմբաքանակների գնումը երկու երկրների միջեւ առեւտրական հակասությունների ֆոնին: Մայիսի 30-ին այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ։

Աղբյուրների տվյալներով՝ Չինաստանի պետական գնորդները, որոնք աշխարհում այդ հումքի խոշորագույն ներմուծողն են, ԱՄՆ-ից դրա գնման նոր պատվերներ չեն ստանում եւ չեն սպասում, որ դա շուտով տեղի ունենա՝ առեւտրական բանակցությունների շուրջը համաձայնեցված դիրքորոշումների բացակայության պատճառով: Նշվում է, որ Չինաստանի իշխանությունները միեւնույն ժամանակ մտադիր չեն չեղարկել ամերիկյան սոյայի արդեն զետեղված պատվերները:

Գործակալության տեղեկությունների համաձայն, որոնք նա մեջբերում է՝ վկայակոչելով կառավարական տվյալներ, անցյալ տարվա դեկտեմբերից ՉԺՀ-ն ԱՄՆ-ից ձեռք է բերել շուրջ 13 միլիոն տոննա սոյա:

Փետրվարին ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարար Սոնի Փերդյուն հայտարարել է, որ Չինաստանը շուտով կգնի եւս 10 միլիոն տոննա սոյա: Այժմ, սակայն նոր պատվերների զետեղումը դադարեցված է: ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ Չինաստանը կընդունի եւս մոտավորապես 7 միլիոն տոննա, որի պատվերները զետեղվել են ավելի վաղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս