Դադարեցվելու է Վանաձորի մի շարք փողոցների և Բազում գյուղի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. մայիսի 24-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծի փողոտայով, Գր.Լուսավորչի, Մյասնիկյան, Գ.Նժդեհի փողոցներով պարփակված թաղամասի բազմաբնակարան շենքերի և առանձնատների, հարակից հիմնարկների, Նարեկացի 6-րդ փողոցի առանձնատների, ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն՝ Բազում գյուղի և հարակից հիմնարկների գազամատակարարումը:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության մեջ: